Հունվար 15, 2025
1012 դիտում

Բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ն անցկացնելու համար հատկացվել է 338 մլն 263 հազար դրամ


Լուսանկարը` Photolure


Հայաստանի կառավարությունը 338 մլն 263 հազար դրամ կհատկացնի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ը Երեւանում կայանալիք բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Աշխարհի առաջնության կազմակերպման եւ անցկացման համար։

Ֆինանսական միջոցները կտրամադրվեն ԿԳՄՍ նախարարությանն այլ միջոցառումների տնտեսումներից՝ վերաբաշխման արդյունքում: Գումարը կուղղվի Աշխարհի առաջնության հյուրընկալման անդամավճարի հատկացմանը եւ կազմակերպչական ծախսերի մասնակի կատարմանը:

Մրցաշարին ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 բռնցքամարտիկների մասնակցություն, հայտնում են ԿԳՄՍ-ից։

Երեւանը 2022-ին ընդունել է բռնցքամարտի մեծահասակների, իսկ 2023-ին՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին