Սեպտեմբեր 15, 2024
1372 դիտում

Բռնցքամարտիկները նոյեմբերի 10-ից կմեկնարկեն Մ-22 տ․ ԵԱ-ում


Լուսանկարը` IBA


Նոյեմբերի 10-20-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալու է մինչեւ 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ առաջնությանը պատրաստվում է Երեւանում։

Գլխավոր մարզիչը ՀԱՕԿ-ին հայտնել է, որ ԵԱ-ում հանդես կգան 12 բռնցքամարտիկով։

Կանանց պայքարում հայտավորված են Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Սոնա Հարությունյանը (63 կգ):

Տղամարդկանց մրցաշարում ելույթ կունենան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ) եւ Հովհաննես Փափազյանը (+92 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին