Հուլիս 27, 2024
731 դիտում

Եվրոպայի գավաթում երեք հայ բռնցքամարտիկ մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` IBA


Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեկ հաղթանակ են տարել երեքը։

Մեկնարկային մենամարտում Բարեղամ Հարությունյանն (48 կգ) առավելության է հասել Յակուբ Սլոմինսկու (Լեհաստան), Ռաֆայել Հովհաննիսյանը (96 կգ)՝ Դմիտրի Կոշիուգնի (Մոլդովա), իսկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)՝ հոլանդացի Ստան Բերտենսի նկատմամբ։

Գուրգեն Մադոյանը (67 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ) պարտություն են կրել ու լքել պայքարը։

Այսօր հանդես կգան Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը եւ Դավիթ Չալոյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին