Նոյեմբեր 03, 2024
656 դիտում

Եվրոպայի գավաթ․ Հայ բռնցքամարտիկներից երեքը պարտվել են ու լքել պայքարը


Լուսանկարը` IBA


Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը։

Երեկ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները պարտություններ են կրել։ Մեկնարկային մենամարտերում մրցակիցներին զիջել ու պայքարը լքել են Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5) եւ Զավեն Գալստյանը (71 կգ)։

Այսօր պայքարի են դուրս գալու Կարեն Աղամալյանի սաներից եւս 5-ը։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) հանդիպելու է Յակուբ Սլոմինսկու (Լեհաստան), Գուրգեն Մադոյանը (67 կգ)՝ Նեիչ Պետրիչի (Սլովակիա) հետ։

Ռաֆայել Հովհաննիսյանի (96 կգ) մրցակիցը Դմիտրի Կոշիուգն (Մոլդովա) է, Համբարձում Հակոբյանինը (80 կգ)՝ Անդրեյ Արադոին (Մոլդովա), իսկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) ուժերը կչափի հոլանդացի Ստան Բերտենսի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին