Հոկտեմբերի 8-14-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայանալու է բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը։
Նման մրցաշար Եվրոպական ֆեդերացիան անցկացնում է առաջին անգամ։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Բուդվայում հանդես է գալու նաեւ Հայաստանի հավաքականը։ Հայ բռնցքամարտիկներն այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Անապայում:
Գավաթի խաղարկության մրցանակային հիմնադրամը 507 հազար դոլար է, հաղթողները կստանան 15,000, 2-րդ տեղը զբաղեցնողները՝ 10,000, 3-րդը՝ 5000, 5-րդը ՝ 1000 դոլար:
Նշվում է, որ եզրափակիչները նախատեսվում է անցկացնել բացօթյա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: