445 դիտում

Կանանց ԱԱ-ում հայ բռնցքամարտիկները բոլորն էլ պարտվել են ու լքել պայքարը


Լուսանկարը` IBA


Հայաստանի հավաքականի բոլոր բռնցքամարտիկներն ավարտել են ելույթները Նյու Դելիում ընթացող կանանց Աշխարհի առաջնությունում:

Մինչեւ 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը երեկ հանդիպել է ֆրանսիացի Վասիլլա Լխադիրի հետ ու զիջել 3:4 հաշվով: Էլիդա Քոչարյանը (60 կգ) 0:5 հաշվով պարտություն է կրել չինացի Վենլու Յանգից, իսկ Սոնա Հարությունյանը (63 կգ)` նույն հաշվով Չինգ-Վեն Սուից (Թայպե):

Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Անի Հովսեփյանը (70 կգ) պայքարը լքել էին ավելի վաղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին