491 դիտում

Անուշ Գրիգորյանն Աշխարհի առաջնությունում մեկնարկել է կամային հաղթանակով


Լուսանկարը` IBA


Նյու Դելիում շարունակվում է ընթանալ բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունը:

Մինչեւ 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը կամային հաղթանակ է տարել կորեացի Բակ Չորոնգի նկատմամբ: Հայ մարզուհին առավելության է հասել վերջին ռաունդում:

Մինչ այդ մրցակցից ուժեղ էր եղել նաեւ Էլիդա Քոչարյանը (60 կգ): Այսօր Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ) հանդիպելու է չինացի Պան Ժոուի հետ:

Պայքարը լքել են Եկատերինա Սիչեւան (54 կգ) եւ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,4 մլն դոլար: Հաղթողը ստանալու է 100 հազ. դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազ. եւ 25 հազ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին