Ապրիլ 26, 2024
748 դիտում

ԱԱ-ում այսօր Հայաստանի հավաքականից պայքարը կսկսի Եկատերինա Սիչեւան


Լուսանկարը` Մեդիամաքս


Նյու Դելիում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացված է 6 մասնակցով:

Այսօր կայանալու են առաջին մենամարտերն ու պայքարի մեջ է մտնելու Եկատերինա Սիչեւան։ Նա մինչեւ 54 կգ քաշային կարգում մրցելու է Ֆրանսիան ներկայացնող Դելֆինե Մանչինիի հետ:

Առաջնությունում ելույթ են ունենալու նաեւ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ ), Անուշ Գրիգորյանը (50 կգ ), Էլիդա Քոչարյանը (60 կգ ), Սոնա Հարությունյանը (63 կգ ) եւ  Անի Հովսեփյանը (70 կգ):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,4 մլն դոլար: Հաղթողը ստանալու է 100 հազ. դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազ. եւ 25 հազ.:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին