Ապրիլ 24, 2024
683 դիտում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիեւը Հայաստանի քաղաքացիություն է ստացել


Լուսանկարը` ԿԳՄՍ


ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանն ընդունել է WBA եւ IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում Աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիեւին:

Մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում Գասիեւը մրցելու է ամերիկացի Մայք Բալոգուի հետ։

ԿԳՄՍ-ն հայտնում է, որ Գասիեւն օրերս Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Նա ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։

«Հույս ունեմ, որ մոտ ապագայում կմենամարտեք նաեւ որպես Հայաստանի ներկայացուցիչ ու հաղթանակած կբարձրացնեք Հայաստանի դրոշը»,- ասել է Գիլոյանը:

Գասիեւը նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձեւում եւ նպատակ ունի պայքարելու Աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին