Ապրիլ 26, 2024
1102 դիտում

Երեւանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն նաեւ հայերը


Լուսանկարը` Հայաստանի բռնցքմարտի ֆեդերացիա


Մարտի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում մրցելու են ռուս Մուրադ Գասիեւն ու ԱՄՆ-ը ներկայացնող Մայք Բալոգունը:

Երեկոյի ընթացքում մենամարտելու են նաեւ հայ բռնցքամարտիկները: Կայանալու են Սամվել Ապրեյան-Ղուկաս Ղուկասյան եւ Արման Գալստյան-Հայրիկ Նազարյան դիմակայությունները:

Նախատեսվում է դրանից բացի եւս 3 հանդիպում՝ Անդրեյ Ստոցկի (Ռուսաստան)-Ռաշինբեկ Ջաբարով (Ուզբեկստան), Արտյոմ Սուսլենկով (Ռուսաստան)-Միրզոխիդժոն Աբդուլաեւ (Ուզբեկստան) եւ Լուիս Միգել Նաիոնա Պեդրոսո (Ռուսաստան)-Մուզաֆառ Ռասուլով (Ուզբեկստան):

Մասնակիցների կշռման արարողությունը տեղի է ունենալու մարտի 2-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին