Ապրիլ 26, 2024
600 դիտում

Հակոբյանն ու Չալոյանը Ստրանջայում բավարարվել են արծաթե մեդալներով


Լուսանկարը` Մեդիամաքս


Բուլղարիայում կայացած Ստրանջայի մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է 4 մեդալ:

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշային կարգի եզրափակչում բավական համառ պայքարում զիջել է Աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին ու բավարարվել արծաթե մեդալով:

Մյուս արծաթե մեդալակիրը գերծանր քաշային Դավիթ Չալոյանն է, նա եզրափակչից հրաժարվել է վնասվածքի պատճառով:

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ են դարձել Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (67 կգ):

Այս մրցաշարով բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել մայիսին Ուզբեկստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին