Ապրիլ 18, 2024
881 դիտում

Մադոյանն ու Չալոյանը Ստրանջայի մրցաշարում ապահովել են առնվազն բրոնզե մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում Հայաստանի հավաքականից երկու բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել բրոնզե մեդալ:

Հաջողություն են գրանցել Գուրգեն Մադոյանը (67 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հաղթանակներ են տարել նաեւ Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ), որոնք պայքարը շարունակելու են քառորդ եզրափակչում:

Երեկ պարտություն են կրել ու պայքարը լքել Բարեղամ Հարությունյանը (48 կգ) եւ Արթուր Ղազարյանը (60 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին