Ապրիլ 24, 2024
795 դիտում

Ստրանջայի մրցաշարում երեկ հաղթանակ է տոնել եւս երեք հայ բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ստրանջայի մրցաշարում, որը տեղի է ունենում Սոֆիայում, երեկ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել երեքը:

Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ) կարողացել են առավելության հասնել մրցակիցների նկատմամբ եւ դուրս գալ հաջորդ փուլ: Ղազարյանն ու Չալոյանը մենամարտ ունեն նաեւ այսօր:

Կարեն Աղամալյանի սաներից այսօր հանդես են գալու նաեւ Արթուր Բազեյանը (57 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ) եւ Գուրգեն Մադոյանը (67 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին