860 դիտում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Սոֆիայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում շարունակում է ընթանալ Ստրանջայի ամենամյա մրցաշարը:

Հայաստանի հավաքականից երեկ ելույթ ունեցած բռնցքամարտիկներից պարտություն կրել են միայն երկուսը՝ Հենրիկ Սահակյանը (54 կգ) եւ Արարատ Հարությունյանը, որը մինչեւ 67 կգ քաշային կարգում զիջել է Գուրգեն Մադոյանին:

Մադոյանից բացի հաղթանակներ են տարել նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ):

Այսօր Կարեն Աղամալյանի թիմից ելույթ են ունենալու Նարեկ Հովհաննիսյանը, Վախթանգ Հարությունյանը, Արթուր Ղազարյանը եւ Դավիթ Չալոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին