Ապրիլ 26, 2024
928 դիտում

Բաչկով. Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են ավելի շատ սիրել


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում բռնցքամարտի նկատմամբ հետաքրքրությանը:

«Ուրախ եմ, որ մեր երկրում բռնցքամարտը սկսել են էլ ավելի շատ սիրել ու հասկանալ: Մարզաձեւն ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ դրա կարեւորությունը, նշանակում է՝ առաջ ենք գնացել ու զարգացել նաեւ այդ ուղղությամբ»,- գրել է նա:

Բաչկովը համատեղում է սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտն ու երկուսում էլ հաջողություններ գրանցում: Նախորդ տարի նա Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունում կրկնակի չեմպիոն դարձավ ու 2 հաղթանակ էլ գրանցեց պրոֆեսիոնալ ռինգում: Մարտին Բաչկովն ուժեղ էր Քրիստիան Կորիայից, իսկ դեկտեմբերին՝ Մարկես Գոնսալես Բարազայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին