Ապրիլ 25, 2024
491 դիտում

Ստրանջայի մրցաշարում հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի ավանդական մրցաշարը, որին մասնակցում են մոտ 250 բռնցքամարտիկներ:

Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացրել է Արթուր Շախպազյանը (63,5 կգ): Նա 5:0 հաշվով առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Սայեդ Կազեմիի նկատմամբ եւ դուրս եկել հաջորդ փուլ:

Ստրանջայում այսօր ելույթ են ունենալու Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Գուրգեն Մադոյանն ու Արարատ Հարությունյանը մինչեւ 67 կգ քաշային կարգում մենամարտելու են միմյանց դեմ, ինչպես նաեւ Համբարձում Հակոբյանը (80 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին