Ապրիլ 26, 2024
561 դիտում

Ստրանջայի մրցաշարի մեկնարկային օրը Հայաստանը միայն մեկ բռնցքամարտիկ ունի


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


Հայաստանի բռնցքամատի հավաքականը Բուլղարիայում է, որտեղ մասնակցում է 74-րդ անգամ անցկացվող Ստրանջայի միջազգային մրցաշարին:

Այս տարի սովորաբար ուժեղ կազմ հավաքող մրցաշարում ուժերն է չափելու 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: Այսօր պայքարի առաջին օրն է, ու հայ բռնցքամարտիկներից հանդես է գալու միայն Արթուր Շախպազյանը (63,5 կգ)։ Նրա մրցակիցն է լինելու Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմին:

Հայաստանը մրցաշարին մեծաքանակ թիմով է մեկնել: Ելույթ են ունենալու նաեւ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանն (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին