Ապրիլ 26, 2024
1205 դիտում

Ստրանջայի մրցաշարին Հայաստանի հավաքականը կմասնակցի 12 բռնցքամարտիկով


Լուսանկարը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով:

Մրցաշարում հանդես կգան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանն (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, թիմը մրցավայր է մեկնելու փետրվարի 19-ին: Հավաքականը վերջին մարզումներն Օլիմպավանում անցկացնում է Մոլդովայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին