Ապրիլ 26, 2024
504 դիտում

ԱՄՆ-ը կբոյկոտի բռնցքամարտի ԱԱ-ն, եթե Ռուսաստանին թույլ տան մասնակցել


Լուսանկարը` independent.ie


ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել է, որ իրենց կանանց ու տղամարդկանց ընտրանիները չեն մասնակցի Աշխարհի առաջնություններին, եթե Ռուսաստանին ու Բելառուսին թույլ տան ելույթ ունենալ սեփական դրոշով:

Ֆեդերացիայի նախագահ Մայք Մաքեթին բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA) հայտնել է, որ այդ հավաքականների մասնակցությունը կխախտի ոչ միայն ՄՕԿ-ի պատժամիջոցները, այլ նաեւ՝ արդար խաղի կանոնները:

IBA-ի տնօրենների խորհուրդն ասոցիացիայի նախագահ, ռուս Ումար Կրեմլյովի գլխավորությամբ կողմ է քվեարկել ԱԱ-ում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցությանը: Որոշումն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 5-ից:

Տղամարդկանց ԱԱ-ն Տաշքենդում կայանալու է մայիսի 1-14-ը, իսկ կանանցը՝ մարտի 15-31-ը Դելիում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին