823 դիտում

Կանանց ընտրանին Հայաստանի առաջնությունից հետո կպատրաստվի ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի կանանց առաջնությանն այս տարի մասնակցել են ընդամենը 14 բռնցքամարտիկներ:


Կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն այդ փաստը բացատրում է նրանով, որ կանանց բռնցքամարտը Հայաստանում նոր է սկսել զարգանալ: Նշում է, որ առաջիկայում կայանալիք երիտասարդների առաջնությունում ավելի շատ մարզուհիներ կլինեն պայքարի մեջ: Նա հույս ունի, որ մյուս տարի կանանց հավաքականը մեծաքանակ կլինի ու բոլորն իրենց քաշային կարգերում մրցակիցներ կունենան:

Մեհրաբյանը խոստովանում է, որ Անի Հովսեփյանի Եվրոպայի չեմպիոն հռչակվելուց հետո հետաքրքրությունը կանանց բռնցքամարտի նկատմամբ մեծացել է:

«Մինչ առաջնության մեկնարկը միջանկյալ հավաք արեցինք Օլիմպավանում, որպեսզի ավելի լավ պատրաստվենք Աշխարհի առաջնությանը: Պլանավորել էի հանդես գալ Ստրանջայի մրցաշարում, բայց քանի որ ԱԱ-ն Նյու Դելիում մեկնարկելու է մարտի 15-ին, քիչ ժամանակ կունենայինք նախապատրաստվելու համար: Որոշեցինք տեղում մարզվել ու մրցակիցներ հրավիրել, որպեսզի նրանց հետ սպարինգներ անենք»,- նշել է մարզիչը:

Փետրվարի 7-23-ը կանանց ընտրանին հավաք է ունենալու Երեւանում, ավարտից հետո մի քանի օր բռնցքամարտիկները կհանգստանան, ապա նորից կվերսկսեն պարապմունքները փետրվարի 27-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին