Ապրիլ 23, 2024
781 դիտում

Իսրայելյանը վստահ հաղթանակով դուրս է եկել երիտասարդական ԱԱ-ի եզրափակիչ


Լուսանկարը` Մեդիամաքս


Իսպանական Լա Նուսիայում ավարտին է մոտենում բռնցքամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի 11 մասնակցից մեդալակիր կդառնա միայն մեկը: 60 կգ քաշային կարգում Էրիկ Իսրայելյանը կիսաեզրափակչում ոչ մի շանս չի տվել Անգլիան ներկայացնող Նելսոն Բիրչելին ու հաղթել է 5:0 հաշվով:

Իսրայելյանը դուրս է եկել եզրափակիչ ու Գոչա Գորդուլավայի (Վրաստան) հետ կմենամարտի ոսկե մեդալի համար: Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին