Մայիս 02, 2025
exclusive
3674 դիտում

Էրիկ Իսրայելյան. Երբ տանջվում ես ու հասնում քո նպատակին, աննկարագրելի է


Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA


Օրեր առաջ Էրիկ Իսրայելյանը շատ տպավորիչ կերպով հռչակվեց երիտասարդերի Եվրոպայի չեմպիոն:

Բռնցքամարտիկը 5 հաղթանակ տարավ՝ 3 անգամ մրցակիցներին գերազանցելով նոկաուտով: Իսրայելյանը Mediamax Sport-ին պատմել է չեմպիոնական զգացողությունների ու հաղթանակի կարեւորության մասին:

«Զգացողություններս, միանշանակ տարբերվող էին, որովհետեւ երբ տանջվում ես ու հասնում քո առջեւ դրված նպատակին, աննկարագրելի է: Այս ոսկե մեդալը նվաճելն իմ նպատակներից մեկն էր, որն իրականացրի:



Բուլղարիա էի մեկնել միայն 1-ին տեղը գրավելու նպատակով, ուրախ եմ, որ ստացվեց հաղթանակած վերադառնալ: Շատ լավ մենամարտեր անցկացրի ու որոշեցի նույն կերպ էլ առաջ շարժվել ու նոկաուտներ արձանագրել, որպեսզի մրցավարական կողմնապահություն չլինի ու ոչինչ չազդի հանդիպման ելքի վրա:

Բոլոր մրցակիցներիս էլ ոչ մի շանս չտվեցի ու նրանց նկատմամբ առավելության հասա մեծ տարբերությամբ:

Լուսանկարը` IBA


Եզրափակչում իմ նպատակն էր ռինգ մտնել վստահ ու այնտեղից միայն հաղթանակով դուրս գալ: Պատվոհարթակին անբացատրելի էր, որովհետեւ մեր երկրի օրհներգը հնչեց: Եվրոպայի չեմպիոն հռչակվելն ուրախալի էր:

Իմ նպատակներն ու երազանքները սպորտում շատ են: Ձգտելու եմ լավագույնը լինել, իսկ դրա համար միայն քրտնաջան մարզումներ են պետք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին