Հունվար 04, 2025
1041 դիտում

Հովհաննես Բաչկովը Դուբայում կմենամարտի Քրիստիան Կորիայի դեմ


Լուսանկարը` Probellum


Օլիմպիական խաղերի ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտն անցկացնելու է 39-ամյա արգենտինացի Քրիստիան Կորիայի դեմ:

Հանդիպումը կայանալու է մարտի 18-ին կամ 19-ին Դուբայում Probellum-ի առաջին իրադարձության շրջանակներում:

«Ուրախ ենք, որ Բաչկովն ու Կորիան համալրեն են մեր առաջին միջոցառման մասնակիցների ցանկը: Նրանք արդեն ցուցադրել են իրենց տաղանդն ու ոչ մի կասկած չկա, որ սպորտում նրանց մեծ ապագա է սպասվում: Ֆանտաստիկ նորություն է, որ բացման երեկոյի ընթացքում երկուսն էլ մեզ հետ են լինելու», - ասել է Probellum-ի նախագահ Ռիչարդ Շեֆերը:   

Բաչկովն էլ ընդգծել է, որ անհամբերությամբ է սպասում իր ելույթին. «Ցանկանում եմ երկրպագուներին շոու նվիրել: Լավ մեկնարկ եմ ունեցել իմ պրոֆեսիոնալ կարիերայում, սակայն դեռ շատ անելու բան ունեմ, իմ վարպետությունը ցույց կտամ Դուբայում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին