Դեկտեմբեր 26, 2024
6304 դիտում

Հովհաննես Բաչկովը դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` AIBA


Եկատերինբուրգում այսօր ընթանում են բռնցքամարտի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը:

Հայաստանն այս փուլում ուներ միայն մեկ մասնակից՝ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63 կգ):

Հայ բռնցքամարտիկը հանդիպել է Քեյշոուն Դեւիսին (ԱՄՆ): Բավական ակտիվ, հետաքրքիր ու լարված հանդիպումն ավարտվել է ամերիկացու հաղթանակով՝ 4:1:

Բաչկովը երկրորդ անգամ անընդմեջ Աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականն ԱԱ-ում հանդես էր եկել ութ բռնցքամարտիկով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին