Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կայացել է կանանց բռնցքամարտի Աշխարհի առաջնության բացման արարողությունը:
Այս անգամ ԱԱ-ին մասնակցելու են 62 երկրի ներկայացուցիչներ, նրանք հանդես են գալու Ինդիրա Գանդիի անվան մարզահամալիրում:
ԱԻԲԱ-ի նախագահ Գաֆուր Ռահիմովը նշել է, որ կանանց առաջնությունն, իսկապես, կարեւոր է իրենց համար:
«Կանանց բռնցքամարտի զարգացումն ԱԻԲԱ-ի ԴՆԹ-ի կարեւոր մասերից է: Բայց պետք է նաեւ հիշել, որ մենք նոր ժամանակաշրջան ենք սկսում բռնցքամարտում: Պետք է համոզված լինենք, որ մարզիկները ստանում են ահրաժեշտ աջակցությունը մեծ արդյունքների հասնելու համար»,- ասել է ԱԻԲԱ-ի նոր նախագահը:
Հայաստանն ԱԱ-ում ներկայացնելու են Անուշ Գրիգորանը (51կգ) եւ Անի Հովսեփյանը (64կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: