Ապրիլ 19, 2024
5343 դիտում

Հայաստանի հավաքականը պատանեկան ԵԱ-ում նվաճել է երկու մեդալ


Լուսանկարը` Mediamax


Անապայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճել է երկու մեդալ:

Աղջիկների պայքարում Գայանե Տեր-Բարսեղյանը մինչեւ 48 կգ քաշային կարգում կանգնել է պատվոհարթակի երրորդ աստիճանին: Նա հաղթել է բոլոր մրցակիցներին՝ զիջելով միայն կիսաեզրափակչում:

Տղաների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել Նարեկ Զախարյանը (66 կգ): Նա կիսաեզրափակիչ փուլում պարտություն է կրել բուլղարացի բռնցքամարտիկից ու ելույթն ավարտել երրորդ հորիզոնականում:

Այսօր կայանալու են եզրափակիչ մենամարտերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին