Ապրիլ 20, 2024
7784 դիտում

Դեկտեմբերին Հայաստանում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո


Լուսանկարը` Mediamax


Punch Boxing փրոմոութերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանն այսօր Երեւանում հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանում կազմակերպելու են բռնցքամարտի երեկո:

«Երեկոն, ըստ ամենայնի, կլինի դեկտեմբերի 8-ին Ծաղկաձորում: Մեր թիմով ուսումնասիրել ենք «Գոլդեն Փելես» հյուրանոցն ու համոզվել, որ այն համապատասխանում է նման միջոցառում կազմակերպելուն: Սակայն տեղի եւ օրվա վերջնական հստակությունը կիմանանք մոտ երկու շաբաթից, երբ որոշվի, թե գլխավոր մենամարտում ովքեր են հանդիպելու»,-ասել է Դավթյանը:

Նա նշել է, որ դահլիճը մոտ 1700 հոգու համար է նախատեսված, կկայանա 7-8 մենամարտ, իսկ տոմսերի գները կսկսեն 5000 դրամից:

«Բռնցքամարտիկների վերջնական ցուցակը դեռ հստակ չէ, միայն ասեմ, որ մեր մարզիկներից Նարեկ Աբգարյանը, Գոռ Երիցյանը եւ Արամ Ավագյանն անպայման կմասնակցեն: Ցանկանում ենք, որ գլխավոր մենամարտում Ավագյանը հանդիպի Եվգենի Սմիրնովին, սակայն դեռ հստակ ոչինչ ասել չենք կարող»,-ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին