Ապրիլ 26, 2024
exclusive
15387 դիտում

Սիմոնյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ռյախովսկուն


Լուսանկարը` Անձնական արխիվից


Բռնցքամարտիկ Ռաֆայել Սիմոնյանը պրոֆեսիոնալ ռինգում կրկին հաղթանակ է տարել:

Այս անգամ նա Մոսկվայում առավելության է հասել Յարոսլավ Ռյախովսկու նկատմամբ:

«Մենամարտը պետք է տեւեր 6 ռաունդ, սակայն առաջինի վերջնամասում ես կարողացա ուժեղ հարված հասցնել մրցակցիս: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ ու հաղթանակը տրվեց ինձ»,- Mediamax Sport-ի թղթակցին հայտնել է Սիմոնյանը:

Նրա հաջորդ մենամարտը լինելու է հունիսի 22-ին Ռիգայում, սակայն դեռ հայտնի չէ, թե ով է լինելու մրցակիցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին