Վանես Մարտիրոսյանը մայիսի 5-ին Կալիֆորնիայում մենամարտելու է WBA, WBC եւ IBF վարկածներով Աշխարհի չեմպիոն, անպարտելի Գենադի Գոլովկինի դեմ:
Բռնցքամարտիկները բաց մարզում են անցկացրել ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար ու պատասխանել նրանց հարցերին:
Վանես Մարտիրոսյան. Ուրախ եմ այս հնարավորությունը ստանալու համար: Անգամ չգիտեի, որ պատրաստվում եմ մենամարտել: Գիտեմ, բոլորդ կարծում եք, որ հսկայի հետ եմ հանդիպելու, ցանկանում եմ հաղթել այդ դիմակայությունում:
Գենադի Գոլովկին. Ուրախ եմ հաջորդ մենամարտիս համար: Վանեսին Օլիմպիական խաղերից գիտեմ: Նա ուժեղ մարզիկ է ու լավ թիմ ունի: Վանեսի հետ հեշտ հանդիպում չի սպասվում: Ուզում եմ անցկացնել այդ դիմակայությունը, վստահ եմ իմ ոճին ու ուժին, հաղթելու եմ: Հիմա այդ մենամարտի վրա եմ կենտրոնացած միայն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: