Ապրիլ 30, 2025
6636 դիտում

Գոլովկին. Մարտիրոսյանի դեմ մենամարտը շատ կարեւոր է ինձ համար


Լուսանկարը` https://www.thefightcity.com


Բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանի եւ Գենադի Գոլովկինի փրոմոութերական ընկերությունները վերջնական համաձայնության են եկել մենամարտի հարցում: Այն կայանալու է մայիսի 5-ին Կալիֆորնիայում:

WBA, WBC եւ IBF վարկածներով Աշխարհի չեմպիոն, անպարտելի Գոլովկինը պետք է ռեւանշ-մենամարտ անցկացներ Սաուլ Ալվարեսի հետ, սակայն վերջինս դոպինգ-թեստի հետ կապված խնդիրներ է ունեցել: Կազմակերպիչները որոշել են նրան փոխարինել Մարտիրոսյանով:

«Վանես Մարտիրոսյանի դեմ մենամարտը շատ կարեւոր է ինձ համար: Ես շատ եմ հարգում նրան ու մեծ ուժերով պարապում եմ, որպեսզի կարողանամ պաշտպանել տիտղոսներս: Ուրախ եմ, որ մենամարտը կայանալու է «StubHub Center»-ում, որտեղ միշտ հրաշալի երկրպագուներ են լինում»,-ասել է Գոլովկինը:

Ավելի վաղ հայ բռնցքամարտիկն էլ կարծիք էր հայտնել, որ կարող է հաղթել Գոլովկինին ու գեղեցիկ տոն նվիրել իր բոլոր երկրպագուներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին