4 քաշային կարգերում Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը պլանավորում է ավարտել կարիերան:
41-ամյա հայ բռնցքամարտիկը Փերթում (Ավստրալիա) մարտի 10-ին մենամարտելու է Թայլանդը ներկայացնող Մանոտ Կոմպուտի հետ:
Դա 2016-ի ամռանը նոկաուտով պարտությունից հետո Դարչինյանի առաջին մենամարտն է լինելու:
«Այդ մենամարտում ես շատ սխալներ եմ թույլ տվել: Հիմա պատրաստվում եմ վերադարձնել մարդասպանի իմ ունակությունները: Ռինգից դուրս բարի եմ, սակայն ռինգում իսկական մարդասպան եմ»,-thewest.com.au-ին ասել է Դարչինյանը:
Դրանից հետո նա մայիսին պլանավորում է մեկնել Ռուսաստան ու մենամարտել Աշխարհի նախկին չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Դարչինյանի խոսքով, մրցակիցն ընդամենը 2 պարտություն ունի ու բավականին ուժեղ բռնցքամարտիկ է: Նա Դարչինյանից փոքր է 11 տարով:
«Ես ցանկանում եմ եւս մեկ մեծ մենամարտ անցկացնել ու ավարտել կարիերաս: Մարզվելու քաղց եմ զգում»,-ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: