Կարո Մուրադը Գերմանիայի Գոփինգեն քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ նվաճել է WBA Intercontinental գոտին:
Հայ բռնցքամարտիկն ուժերն է չափել Եվգենի Մախտեիենկոյի հետ եւ հաղթել տեխնիկական նոկաուտով: Մուրադն ավելի լավ տեսք է ունեցել ու մի քանի անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Ի վերջո, 12-րդ ռաունդում նա կարողացել է ավելի մեծացնել առավելությունը, իսկ հերթական դիպուկ հարվածից հետո ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը:
Մուրադը տոնել է 30-րդ հաղթանակն ու դարձել WBA Intercontinental գոտու հաղթող:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: