Մայիս 23, 2025
3226 դիտում

Վանես Մարտիրոսյան. Միայն աղոթքներով չենք օգնի Արցախին


Վանես Մարտիրոսյանը
Վանես Մարտիրոսյանը

Լուսանկարը` http://www.trbimg.com/


ԱՄՆ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը եւս անհանգստանում է Արցախում տիրող իրավիճակի համար:

Իր Facebook-յան էջում բռնցքամարտիկը գրել է, որ ԱՄՆ-ում շատերն են մտահոգված Լեռնային Ղարաբաղի ճակատագրով: Նա նշել է, որ հաճախ են հնչում աշխատանքը թողնելու ու առաջին գիծ մեկնելու ցանկություններ:

Մարտիրոսյանը դիմել է իր այլազգի ընկերներին ու ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծած իրավիճակը:

«Վերջին օրերին Ադրբեջանը խախտել է զինադադարի ռեժիմն ու փորձել գրավել Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: Ադրբեջանի կողմից այս գործողությունները բնավ էլ նորություն չեն: Երկրի տնտեսությունն ահավոր վիճակում է  գտնվում, նավթի գներն են ընկել, իսկ դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն է: Լեռնային Ղարաբաղ այս ներխուժումը սեփական խնդիրները թաքցնելու փորձ է: Ռուսաստանի ու Թուրքիայի՝ Ադրբեջանի դաշնակցի, հարաբերությունների վատթարացումն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի դիմեն ագրեսիվ գործողությունների»,- գրել է Մարտիրոսյանը:

Մարզիկն ընդգծել է, որ աղոթքներով ու միայն մտածելով հնարավոր չէ օգնել պատերազմական վիճակում գտնվող երկրին: Նա կոչ է արել ուշադրությունը սեւեռել Ադրբեջանի վրա ու պահանջել պահպանել 1994 թվականին կնքված զինադադարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին