WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր գոտին պաշտպանելու է ապրիլի 9-ին Ժիլբերտո Ռամիրեսի դեմ:
Միայն որոշված չէ, թե որտեղ է անցկացվելու հանդիպումը: Հավանական քաղաքներն են Բեռլինն ու Լաս Վեգասը: Եթե ընտրվի երկրորդ տարբերակը մենամարտը կկայանա Մեննի Պակյաո-Տիմոտի Բրեդլի Կրտսեր դիմակայությունից առաջ:
Դա Աբրահամի համար գոտու 6-րդ պաշտպանությունն է լինելու: Եթե հանդիպումը կայանա Բեռլինում, հայ բռնցքամարտիկը կստանա շահույթի 75 %-ը՝ 1,172,293 դոլար, իսկ Ռամիրեսին բաժին կհասնի 390,764 դոլար:
Աբրահամը նախկինում 3 անգամ է մենամարտել ԱՄՆ-ում ու 2 անգամ պարտություն կրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: