Դեկտեմբեր 21, 2024
5530 դիտում

Նոել Գեւորը սեպտեմբերի 5-ին բարդ ու ծանր հանդիպում է ակնկալում


Լուսանկարը` thetitlefight.com


Սեպտեմբերի 5-ին Նոել Գեւորը WBO չեմպիոնական գոտու համար մենամարտելու է արգենտինացի Դանիել Ալեխանդրո Սանաբրիայի հետ:

«Սա այս տարվա իմ առաջին մենամարտն է լինելու: Ես արդեն մեկ ամիս է մարզվում եմ ու պատրաստվում այդ դիմակայությանը»,- ասել է Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը:

Գեւորի խոսքով, Սանաբրիան բարդ մրցակից է, ինչպես բոլոր արգենտինացի բռնցքամարտիկները, որոնք սիրում են կռվել. «Ակնկալում եմ, որ բարդ ու ծանր հանդիպում է լինելու»:

Նոել Գեւորի համար դա 19-րդ հանդիպումն է  լինելու, նախորդ բոլոր մենամարտերն ավարտվել են նրա հաղթանակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին