Խորեն Գեւորը հավատում է, որ սեպտեմբերի 5-ին իր սան Նոել Գեւորին Դանիել Ալեխանդրո Սանաբրիայի դեմ մենամարտում սպասվում է ոչ հեշտ դիմակայություն:
«Սանաբրիան լավ բռնցքամարտիկ է ու կարողանում է ճիշտ աշխատել ռինգում: Սակայն Նոելը մարտական է տրամադրված ու ամեն ինչ ներդրել է, որպեսզի հասնի հաջողության: Նա սպարինգ-մենամարտ անցկացրեց Աշխարհի նախկին չեմպիոն Կրիստոֆ Վլոդարսկու հետ, ու ես հասկացա, որ Նոելը պատրաստ է չեմպիոնական մենամարտին»,- խոստովանել է նրա մարզիչը:
Նոել Գեւորի 19-րդ մենամարտը լինելու է չեմպիոնական, ու նա պայքարելու է WBO գոտու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: