Դեկտեմբեր 02, 2024
9314 դիտում

Սյուզի Կենտիկյանը ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 2-ին


Սյուզի Կենտիկյանը
Սյուզի Կենտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


WBA, WBO եւ WIBF վարկածներով Աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 2-ին Համբուրգ քաղաքում:

«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը, այն առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար: Հատկապես ուրախ եմ հայտարարելու, որ այն նոր փրոմոութերական ընկերության՝ Boxpromotion-ի, կազմակերպած առաջին մենամարտն է լինելու ինձ համար»,- խոստովանել է «Killer Queen»-ը:

Կենտիկյանը նշել է, որ իր թիմի հետ աշխատում է  այդ երեկոն երկրպագուների համար առանձնահատուկ դարձնելու համար:

Մրցակցի անունն առայժմ հայտնի չէ, այն կհայտարարվի ավելի ուշ:

Իր վերջին մենամարտը հայ մազրուհին անցկացրել էր 2014 թվականի նոյեմբերի 8-ին ու հաղթել ճապոնուհի Նաոկա Ֆուջիոկոյին:
 


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին