Հոկտեմբեր 13, 2024
8085 դիտում

Անուշ Գրիգորյանը դուրս է եկել երիտասարդների ԵԱ-ի եզրափակիչ


Անուշ Գրիգորյանը
Անուշ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երիտասարդների ԱԱ-ի հաղթող Անուշ Գրիգորյանը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Գրիգորյանը շարունակում է տպավորիչ հաղթանակներ տոնել ու դուրս է եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ մենամարտում նա գեղեցիկ հաղթանակ է տարել Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Աբոնի Լիլի Ջոնսնի նկատմամբ ու իրավունք ստացել օգոստոսի 22-ին Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը վիճարկել հույն Ֆոտերիի Պլեայի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին