Ապրիլ 30, 2025
3473 դիտում

Վանես Մարտիրոսյան. Ջերմել Չարլոյին պարտվելու իրավունք չունեմ


Լուսանկարը` http://heavy.com/

Լուսանկարը` http://heavy.com/

Լուսանկարը` http://heavy.com/


Հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը շարունակում է պատրաստվել մարտի 28-ին Լաս Վեգասում կայանալիք Ջերմել Չարլոյի դեմ մենամարտին:

Բռնցքամարտիկներն անցկացրել են բաց մարզում, ապա պատասխանել լրագրողների հարցերին:

«Հիանալի մարզումներ եմ անցկացրել ու շատ լավ վիճակում եմ գտնվում: Ես երեք տարի առաջ աշխատել եմ Չարլոյի մարզչի հետ ու գիտեմ, որ նրանք ինձ հաղթելու ծրագիր են գծել: Սակայն ես փոխվել եմ ու հիմա բոլորովին այլ մարտավարությունով եմ մենամարտելու»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա ընդգծել է, որ Չարլոն լավ բռնցքամարտիկ է, բայց ինքը ձգտելու է հաղթանակած դուրս գալ. «Վերջին մենամարտում պարտություն եմ կրել ու շատ վատ էի դրանից հետո: Այնպես որ, այս անգամ ես պարտվելու իրավունք չունեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին