Շաբաթը հարուստ էր սպորտային իրադարձություններով։ Մեկնարկեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչները, թենիսիստները սկսեցին պայքարը Indian Wells-ում, ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչներն էլ շարունակում են պայքարը տարբեր առաջնություններում ու գավաթներում։
Դրանցից բացի հայտնի մարզիկներից մի քանիսը հարցազրույցներ տվեցին։
Mediamax Sport-ն առանձնացրել է շաբաթվա ընթացքում նրանց արտահայտած դիպուկ մտքերից մի քանիսը եւ առաջարկում է ծանոթանալ դրանց հետ։
Ռոնալդու
«Ես մեծացել եմ Ռոնալդոյի ու Ռոնալդինյոյի խաղին հետեւելով։ Նրանք երկուսն էլ եղել են իմ կուռքերը։

Լուսանկարը` REUTERS
Միգուցե ես անհատական շատ մրցանակներ եմ նվաճել, բայց նրանք Աշխարհի չեմպիոններ են ու շատ մեծ հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ»։
Շաքիլ Օ’նիլ
«Ես խաղացել եմ Մայքլ Ջորդանի, Քոբի Բրայանտի, Լեբրոն Ջեյմսի դեմ։

Լուսանկարը` REUTERS
Նրանք բոլորն էլ հիանալի եւ անկրկնելի են, բայց շատ շուտով կգա պահը, երբ բոլոր ժամանակների լավագույն խաղացողների թվում կներառվի նաեւ Ստեֆեն Քարին»։
Կառլոս Ալկարաս
«Առաջին պրոֆեսիոնալ մարզիկը, ում վրա ես տպավորություն թողեցի, Դավիթ Ֆերերն էր։ 15 տարեկանում հնարավորություն ունեցա մարզվել նրա հետ։ Ես համարյա հաղթում էի նրան, ինչի մասին նա ինձ հիշեցնում է մինչ այսօր։

Լուսանկարը` REUTERS
Այդ օրն առաջին անգամ մտածեցի․ «Ես միգուցե իրո՞ք ճիշտ ճանապարհով եմ շարժվում»»։
Ֆրանչեսկո Տոտտի
«Ոսկե գնդակ» ինձ պետք չէ։ Ես «Ռոմա»-ի հետ հաղթել եմ այն ամենն, ինչ ուզում էի։

Լուսանկարը` REUTERS
Ոչնչի համար չեմ ափսոսում։ 25 տարի «Ռոմա»-ում հանդես գալն արդեն իսկ մեծ հաղթանակ է»։
Կիլիան Մբապե
«Մենք միավորել էինք խաղացողների, որոնց հնարավոր է հանդիպել միայն PlayStation-ում։

Լուսանկարը` REUTERS
Այո, մենք Չեմպիոնների լիգան չհաղթեցինք, բայց բազմաթիվ երեխաների դրդեցինք երազել»,- Նեյմարի ու Մեսսիի հետ ՊՍԺ-ում խաղալու մասին այսպիսի կարծիք է հայտնել Մբապեն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: