Մայիս 04, 2025
exclusive
15225 դիտում

Ամեն ինչ հայկական ֆուտբոլի մասին. AFScore հավելվածը


Լուսանկարը` AFScore

Ռոբերտ Մարկոսյանը
Ռոբերտ Մարկոսյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` AFScore

Լուսանկարը` AFCcore

Արմեն Մելքումյանը
Արմեն Մելքումյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` AFScore

Լուսանկարը` AFScore

Լուսանկարը` AFScore


AFScore. հավելված, որն արդեն մի քանի օր է հասանելի է ու պարունակում է հայկական ֆուտբոլի մասին պատմող ցանկացած տեղեկություն:

Այն ստեղծել են երկու ընկեր՝ Ռոբերտ Մարկոսյանն ու Արմեն Մելքումյանը: Mediamax Sport-ը զրուցել է ֆուտբոլային բլոգեր ու AFScore-ի համահիմնադիր Ռոբերտ Մարկոսյանի հետ, որն էլ պատմել է գաղափարի, դրա կյանքի կոչման ու ապագա ծրագրերի մասին:

Լուսանկարը` AFScore


«Հայկական ֆուտբոլի մասին տեղեկատվություն ստանալու համար միշտ խնդիրներ էին լինում: Թիմերի կազմերի կամ վիճակագրության վերաբերյալ կոնկրետ հարթակ չկար, որտեղ հնարավոր կլիներ ամբողջական ինֆորմացիա գտնել, իսկ միջազգային նման ծառայություններ մատուցող հավելվածները Հայաստանի առաջնությանը չէին անդրադառնում: Վերջերս Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում դեպք տեղի ունեցավ, երբ ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ, իսկ միջազգային հավելվածներից մեկը սխալ ֆուտբոլիստի անուն նշեց: Ինչ խոսք, սա տհաճ էր մեզ համար, որ մեր ֆուտբոլի մասին նման քիչ տեղեկատվություն կա»,-պատմում է Ռոբերտը:

Եւ ահա, նրա ընկերը՝ Արմեն Մելքումյանը, մի օր ասում է, որ հայկական ֆուտբոլի մասին հավելված ստեղծելու գաղափար ունի: Հավելված, որտեղ կարելի կլինի գտնել  նորություններ, խաղացանկ, վիճակագրություն ու այլն: Հակառակորդ թիմերի՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի», երկրպագուներ Ռոբերտն ու Արմենը միանգամից սկսում են կյանքի կոչել այս գաղափարը:
Ռոբերտ Մարկոսյանը Ռոբերտ Մարկոսյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


«Ես հետեւում ու անդրադառնում եմ հայկական ֆուտբոլին, տեղյակ եմ ամեն ինչից: Արմենի գաղափարն ինձ միանգամից դուր եկավ, քանի որ ինչ վերաբերվում է հայկական ֆուտբոլին ու դրա զարգացմանը, ինձ դուր է գալիս: Մտածեցի, որ կարող եմ աջակցել, որ հավելվածը կյանքի կոչվի: Արմենը զբաղվեց դիզայնով, խելք խելքի տվեցինք ու հասկացանք, թե ինչ է պետք հավելվածին, որ այն դառնա ավելի լավը: Մեր նպատակն էր ունենալ հարթակ, որտեղ հայկական ֆուտբոլի մասին կլինի ամեն ինչ, կունենա ներկայանալի տեսք, կհետաքրքիր մարդկանց: Ամեն մեկս մեր իմացածն առաջ բերեցինք, միավորվեցինք մեկ գաղափարի շուրջ ու կարողացանք ստեղծել հավելվածը»,-շարունակում է ֆուտբոլային բլոգերը:
Արմեն Մելքումյանը Արմեն Մելքումյանը

Լուսանկարը` Անձնական արխիվից


AFScore-ում ներկայացված է Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերի վիճակագրությունը, հասանելի են հանդիպումների մեկնարկային կազմերը, մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը եւս այստեղ ունի իր ուրույն տեղը, ֆուտբոլասերները կարող են իմանալ վերջինիս մասին ցանկացած ինֆորմացիա: Հավելվածը տեղեկատվություն կտրամադրի Հայաստանի հավաքականների հանդիպումների եւ հայկական թիմերի եվրագավաթային ելույթների վերաբերյալ։

Լուսանկարը` AFCcore


Հավելվածը դեռ եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն: Այն հասանելի է առայժմ միան Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, սակայն հիմնադիրներն աշխատում են նաեւ IOS-ում լինելու ուղղությամբ:

«Մեր հիմնական առավելություններից մեկն այն է, որ ունենք լրահոս հայկական տարբեր ֆուտբոլային կայքերից, որը պարբերաբար թարմացվում է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մասին հնարավորինս շատ ինֆորմացիա լինի, քանի խաղ է անցկացրել, գոլ խփել, ինչպես է ելույթ ունեցել: Հույս ունեմ, որ դինամիկ կզարգանանք եւ օգտատերերը շուտով բոլոր հնարավորություններից կկարողանան օգտվել»:

Լուսանկարը` AFScore


AFScore-ը ստեղծելուց առաջ Ռոբերտն ու Արմենը տարբեր միջազգային հավելվածներ են ուսումնասիրել, շատ լավ ծանոթ են իսպանական Լա Լիգայի հավելվածին: Հասկացել են, որ իրենցը պետք է պրակտիկ լինի ու հարմար օգտագործման համար:

«Հայկական ակումբների հետ համագործակցությունը տվյալների ստացման հետ է կապված: Այս պահին մի փոքր դժվար է, որովհետեւ շատ տրանսֆերներ են տեղի ունենում, պետք է հասցնել գրանցել, որպեսզի պատրաստ լինենք խաղերի ժամանակ: Առաջին խմբերի թիմերից եւս արձագանքներ ունենք, նրանք շատ լավ են տրամադրված: ԲԿՄԱ-ից ու «Լեռնային Արցախից» արդեն ամբողջական տվյալներ ունենք»:

Լուսանկարը` AFScore


AFScore-ն ընդամենը մի քանի օր է, ինչ հասանելի է, սակայն այն արդեն ներբեռնել են 600-ից ավել մարդ: Մարկոսյանը նշում է, որ, ինչպես եւ սպասվում էր, մեծամասնությունը (մոտ 80 տոկոս) Հայաստանից են, հետո գալիս են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան: Արձագանքները հիմնականում դրական են, նրանք լսում ու նշում են նաեւ մարդկանց կարծիքները, թե ինչը կարելի է փոխել կամ ուրիշ ձեւով ներկայացնել:

Լուսանկարը` AFScore


«Մեր առաջնային նպատակը հայկական ֆուտբոլի զարգացումն ու դրա մասին տեղեկատվության տարածումն է: Շատ ուրախ կլինենք, եթե հավելվածից օգտվեն արտասահմանյան օգտատերերը, չէ՞ որ Հայաստանում շատ լեգիոներներ են հանդես գալիս: Զարգանալու տեղ շատ կա, պետք է անընդհատ աշխատենք»:

Մարկոսյանն ու Մելքումյանը շատ ծրագրեր ունեն, բայց հիմնականն այս պահին IOS օպերատիվ համակարգի համար թողարկումն է: Անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան իրենց ողջ մտածածն իրականացնել ու նոր հաջողություններ գրանցել:

AFScore հավելվածը կարող եք ներբեռնել այս հղումով՝

https://play.google.com/store/apps/details?id=football.armenia.app

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին