Դեկտեմբեր 22, 2024
8355 դիտում

ՕԽ-ի փակման արարողության ժամանակ դրոշակակիրը կրկին Բաչկովը կլինի


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Վաղը Տոկիոյում ազդարարվելու է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը:

Հայաստանի հավաքականի դրոշակակիր փակման արարողության ժամանակ լինելու է խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Նրա պարգեւատրման արարողությունը Տոկիոյում կայանալու է վաղը:

 

Բաչկովը միակ հայ մեդալակիրն է, որը դեռ Տոկիոյում է, համավարակային կանոնների պատճառով մյուսներն ավելի վաղ են մեկնել Երեւան:

 

Օլիմպիական խաղերում Հայաստանը 4 մեդալ է նվաճել: Արծաթ են ապահովել Սիմոն Մարտիրոսյանն ու Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզ՝ Բաչկովն ու Արթուր Դավթյանը:

 

Փակման արարողությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 15:00-ին Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին