Այսօր Զագրեբում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի 3-րդ մեդալը նվաճել է Սլավիկ Գալստյանը։
Նա մինչեւ 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում հանդիպել է Ռազակ Բեյշեկեեւին (Ղրղզստան)։ Առաջին մրցափուլում մրցակիցը շատ վճռական է մեկնարկել ու առաջ անցել 5:0 հաշվով, Գալստյանին հաջողվել է 1 միավոր հետ բերել։
Երկրորդում հայ ըմբիշն է մրցակցին անակնկալի բերել ու գեղեցիկ հնարքով նախ հավասարեցրել է հաշիվը, ապա առաջ անցել 9:5 հաշվով։ Դրանով էլ Գալստանը չի բավարարվել ու շարունակել է տանջել մրցակցին՝ հաշիվը դարձնելով 13:5:
Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիրը կարեւոր հաղթանակ է տարել ու արդեն 2 բրոնզ ունի նաեւ ԱԱ-ում, առաջին անգամ նա հաղթել է 2019-ին Նուր-Սուլթանում։
Այսօր ավելի վաղ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 4:1 հաշվով ուժեղ է եղել Ցուչիկա Շիմոյամադայից (Ավստրալիա)։
ԱԱ-ում Մալխաս Ամոյանը (77 կգ) հռչակվել է Աշխարհի չեմպիոն, իսկ Հրաչյա Պողոսյանը (60)՝ դարձել բրոնզե մեդալակիր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: