Օգոստոս 26, 2025
104 դիտում

Նուրմագոմեդովը Ծառուկյան-Տոպուրիա մենամարտի ֆավորիտ համարում է հայ մարզիկին


Լուսանկարը` https://www.rbc.ru/


UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովն անդրադարձել է Արման Ծառուկյան-Իլյա Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին։

«Տոպուրիան շանս չի ունենա, Արմանը չափազանց շատ է հեռավորություն պահում մենամարտի ժամանակ, ավելի հաջող է աշխատում ոտքերով։ Այժմ Արմանն արդեն ունի նյութեր, որոնք հնարավորություն կտան լավ ուսումնասիրել Տոպուրիային։ Կարծում եմ, որ այս պահին թեթեւ քաշային կարգում լավագույնն Արման Ծառուկյանն է: Իսլամ Մախաչեւին չհաշված»,- Մագոմեդովի խոսքերը մեջբերում է sport-express.ru-ն:

Ըստ նրա՝ Ծառուկյանը հնարավորություն ունի հաղթելու՝ 80/20 հարաբերակցությամբ։ Կարծում է, որ հայ մարտիկին դրանում կօգնեն նրա որակներն ըմբշամարտում, ճնշումներն ու նաեւ հասակը․ «Բոլոր պարամետրերով ես Ծառուկյանին տեսնում եմ ֆավորիտի կարգավիճակում»։

Ավելի վաղ նշվում էր, որ Ծառուկյանն ու Տոպուրիան միմյանց դեմ կմենամարտեն սեպտեմբերին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին