Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը 6 մեդալ է նվաճել:
Ոսկե մեդալակիր է դարձել Արամ Սարգսյանը (68 կգ), իսկ պատվոհարթակի 2-րդ աստիճանին կանգնել են Վահան Գրիգորյանը (41 կգ), Նարեկ Ալեյանը (48 կգ) եւ Պավել Նազարյանը (62 կգ)։ Բրոնզե մեդալակիրներն էլ Վարդան Սահակյանն (44 կգ) ու Գեղամ Եղիազարյանն (52 կգ) են:
Ավելի վաղ էլ 5 մեդալ էր նվաճել Հայաստանի ազատ ոճի ընտրանին:
Այսօրվանից մինչեւ հուլիսի 6-ը նույն վայրում կայանալու է ըմբշամարտի Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: