Հունիս 16, 2025
133 դիտում

Մ-17 տ. Եվրոպայի առաջնությունում ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Սկոպյեում ավարտված Մ-17 տ. Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի Հայաստանի հավաքականը նվաճել է 1 արծաթե ու 3 բրոնզե մեդալներ:

Արտակ Աղաբեկյանը (48 կգ) հասել է եզրափակիչ ու բավարարվել արծաթե մեդալով: 

Արեն Փիրուզյանը (45 կգ) 12:2 հաշվով ուժեղ է եղել ադրբեջանցի Օմար Ուսուբովից ու բրոնզե մեդալ նվաճել: Պատվոհարթակի 3-րդ աստիճանին է կանգնել նաեւ Արմեն Պապիկյանը (55 կգ), նա 12:2 հաշվով գերազանցել է Գլեբ Պլատրովին (UWW): Մյուս բրոնզե մեդալնը Ռազմիկ Ոսկանյանինն (60 կգ) է, նա էլ գերազանցել է Աբդուլա Դելեկովին (UWW):

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ընտրանին թիմային պայքարում 1-ին տեղն է զբաղեցրել: Չեմպիոններ են դարձել Մարատ Աճեմյանը (51 կգ) եւ Հայկ Մանուկյանը (60 կգ), իսկ արծաթե մեդալները նվաճել՝ Մարտին Մանջիկյանը (48 կգ) եւ Ջանես Նազարյանը (65 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին