Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթանակած է ավարտել Սկոպյեում կայացած մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցութային վերջին օրը մինչեւ 51 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է Մարատ Աճեմյանը: Նա 10:0 հաշվով հաղթել է Ռիզվան Կաիրբեկովին (UWW) ու չեմպիոն հռչակվել:
Իսկ Հայկ Մանուկյանը (60 կգ) ժամանակից շուտ տուշեով գերազանցել է ադրբեջանցի Ալի Նազարովին ու նույնպես ոսկե մեդալ նվաճել:
Ավելի վաղ արծաթե մեդալակիրներ էն դարձել Մարտին Մանջիկյանը (48 կգ) եւ Ջանես Նազարյանը (65 կգ)։
Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին թիմային պայքարում 1-ին տեղն է զբաղեցրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: