Հունիս 11, 2025
223 դիտում

Երկու հունահռոմեական ըմբիշ կպայքարի երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալի համար


Լուսանկարը` UWW


Սկոպյեում երեկ մեկնարկել է ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի հավաքականից երկու հունահռոմեական ոճի ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ։ Մարտին Մանջիկյանը (48 կգ) ոսկե մեդալի համար գոտեմարտում հանդիպելու է բուլղարացի Ստանիսլավ Իվանովին, իսկ Ջանես Նազարյանը (65 կգ) կմրցի Իրակլի Տավբերիձեի (Վրաստան) հետ։

Վազգեն Մնացականյանը (55 կգ), Վահե Հովեյանը (80 կգ) եւ Գոռ Մխիթարյանը (110 կգ) կփորձեն նվաճել բրոնզե մեդալներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին