Ապրիլ 19, 2025
788 դիտում

Բաբալարյան․ Ալեքսանյանն ինքը կասի, թե ինչու է հրաժարվել պայքարից


Լուսանկարը` UWW


Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս տարի եւս կարող էր ոսկե մեդալների թիվն ավելացնել։

Սակայն նա կիսաեզրափակչում պարտվել էր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, իսկ բորնզե մեդալից հրաժարվել էր։ Ըստ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ պատճառը վնասվածքն էր։

Այսօր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը պատասխանել է լրագրողների հարցին, թե որքանով է լուրջ այդ վնասվածքը։

«Արթուրն այնքան բան է արել մեր երկրի համար, որ թվարկելն ավելորդ է։ Դեռ մարզումների ժամանակ Արթուրը ճակատի պատռվածք էր ստացել, 3-4 կար դրեցին ու որոշ ժամանակ նա բաց թողեց։ Սակայն հետո վերսկսեց մարզումները, ես նրան հարցրի, թե պատրա՞ստ է առաջնությանը եւ ստացա դրական պատասխան։ Ինքս էլ տեսնում էի, որ մեր փորձառու ու տիտղոսակիր ըմբիշը լավ վիճակում է, ինչը ցույց տվեց նաեւ Եվրոպայի առաջնությունը։ Միլովին նա հաղթել էր Աշխարհի առաջնության ժամանակ ու չեմպիոն դարձել, այս անգամ զիջեց»,-ասել է մարզիչը։

Մեր ճշտող հարցին, թե վնասվա՞ծքն էր ի վերջո պատճառը, որ Ալեքսանյանը չպայքարեց երրորդ տեղի համար, Բաբալարյանն ասաց․ «Երբ նրան հրավիրեք մի օր այստեղ, ինքը կգա ու կպատասխանի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին