Ապրիլ 19, 2025
192 դիտում

Նաիր Տիկնիզյան. Վրաստանին զիջելուց հետո հանդերձարանում քար լռություն էր


Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի ու «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը  «РБ Спорт» հետ զրույցում խոսել է հավաքականի, Վրաստանից կրած պարտության և ընտրանու նոր գլխավոր մարզչի մասին:

«Ինչպե՞ս է հնարավոր քննադատել Ջոն վան‘տ Սխիպին, որը հավաքականի հետ ընդամենը 3 խաղ է անցկացրել: Պետք չէ քննադատությանն ուշադրություն դարձնել, մանավանդ նրանց, ովքեր համացանցում ամեն տեսակ վատ բաներ են գրում:

Երեկ մարդիկ մեզ ձեռքերի վրա էին տանում, իսկ այսօր լոլիկներ են նետում մեզ վրա:

Պարզ է, որ վատ արդյունքի դեպքում քեզ քննադատելու են, իսկ հաջողության հասնելու դեպքում լավագույնն ես: Ինքս անձամբ քննադատությանը որևէ ուշադրություն չեմ դարձնում:

Անձամբ ինձ հանդիպած հայերն ու հայ երկրպագուները միայն հարգանք են դրսևորել ու հաջողություն մաղթել:

Համարում եմ, որ վան‘տ Սխիպը Հայաստանի հավաքականի համար շատ լավ մարզիչ է: Նա ուժեղ մարզչական թիմ ունի, որը հուսամ՝ բոլորիս մեծ խթան կհաղորդի:

Անկասկած, հայ ֆուտբոլիստների ներկա սերունդն ավելին կարող է, քան Վրաստանին զիջել 1:9 հաշվով: Բայց ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Պետք է շատ աշխատենք, աշխատենք ու էլի աշխատենք:

Վրացիներից կրած պարտությունը շատ ծանր ենք տարել, ոչ մեկին էլ հաճելի չէ այդպես պարտվել: Հանդերձարանում քար լռություն էր այդ խաղից հետո, իսկ երկրում սուգ էր տիրում:

Հուսամ՝ ամռանն ամեն ինչ այլ կլինի ու սեպտեմբերյան խաղերին լավ կնախապատրաստվենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին